Շնորհակալ եմ երկրի նախագահին նման վստահության համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Facebook-ի իր էջում գրել է այսօր ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարար նշանակված Հովհաննես Մանուկյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Նա մասնավորապես գրել է. «Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի նախագահին նման վստահության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շատ եմ կարեւորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում եւ մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ: Գնահատում եմ եւ շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին եւ աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար»: