Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասույթան դատարանում դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ նախօրեին կայացել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի  սնանկացման հետ կապված գործի առաջին քննությունը։

Այս գործում վարկատուները՝ 15 մարդ, «Յունիբանկի» գլխավորությամբ, պարտատեր  «Հին Էրիվանին» իրենց պահանջներն են ներկայացնում։ «Հին Էրիվանի» սեփականատր Մանվել Տեր-Առաքելյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Դ. Դանիելյանը եւ Ն. Հակոբյանը։  Գլխավոր վարկատու  «Յունիբանկի» շահերը ներկայացնում է փաստաբան Հայկ Հարությունյանը։ Դահլիճը լի էր լրագրողներով, ներկա էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Մտնելով դատարանի դահլիճ եւ նկատելով, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել դատավարությունը, չխոսելով արդեն մասնակիցների մեծ թվի մասին,  նա հայտարարել է, որ հաջորդ նիստը հարկավոր է անցկացնել ավելի ընդարձակ դահլիճում:

Դատական վարույթի մասնակիցներին ներկայացնելու համապատասխան ընթացակարգից հետո  «Յունիբանկի» փաստաբանը հանդես է եկել միջնորդությամբ:  Առաջին հերթին, նա հայտարարել է, որ ստացել է «Հին Էրիվանի» բողոքարկումը` առանց համապատասխան ստորագրության եւ բավական ուշ, եւ երկրորդ` պահանջել արագացված դատավարություն:

Միջնորդությանն անմիջապես արձագանքել է Դ. Դանիելյանը, հավաստելով, թե ոչ մի ժամկետ չի խախտվել, իսկ անհրաժեշտ ստորագրություններն ու կնիքներն առկա են, ինչում դատավորը կարող է անձամբ համոզվել: Փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության պարագայում հաջորդ նիստին ներկայացնել դատարանի կողմից ժամանակին ստացված «Հին Էրիվանի» առարկությունների օրինակը: Դանիելյանը հնարավոր չի համարել, թե «Յուիբանկը» փաստաթղթի իր օրինակն առանց ստորագրության է ստացել: Դատավորն, իր հերթին, մերժել է «Յունիբանկի»` արագացված դատաքննություն անցկացնելու պահանջը, այն չհիմնավորված որակելով, քանի որ տվյալ գործում դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան: Ա. Հարությունյանը փորձել է պնդել իր դիրքորոշումը, սակայն դատավոր Սուքոյանը, պահպանելով կոռեկտության սահմանները, պահանջել է այլեւս չվերադառնալ միջնորդության հարցին, քանի որ դատարանն արդեն մերժել է այն: Անդրադառնալով «Յունիբանկի» ներկայացուցչի հայտարարությանը, որ չի զարմանա, եթե դատարանում հետին թվով ստորագրված փաստաթուղթ հայտնվի, «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը լրագրողների հետ զրույցին նշել է, որ փաստաբանն այդպիսով կասկածի տակ է դրել դատարանի անաչառությունը: Նրա համոզմամբ, դատական գործընթացն արհեստական պատճառներով է ձգձգվում, ինչը ձեռք է տալիս «Յունիբանկին»` իր լավագույն ավանդույթներով շոու խաղարկելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին: