2014թ. Ռուսաստանում կշարունակվի տնտեսության աճի դանդաղումը...
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը խորացնում է ռուսական տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, կարծում են ԱՄՀ-ի մասնագետները։
Ըստ նրանց կանխատեսումների՝ 2014թ. Ռուսաստանում կշարունակվի տնտեսության աճի դանդաղումը, եւ դրա ցուցանիշները կնվազեն մինչեւ 0,2% ՝ 2013-ի 1,3%-ի փոխարեն։
Փորձագետները նշում են, որ աշխարհաքաղաքական իրավիճակի անորոշության պատճառով ներդրումների հետագա կրճատում կլինի։ Այսպես, 2014-ի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը հասել է 51 մլրդ-ի, հայտնում է «Ռոսբալտը»։
Միաժամանակ հաղորդվել է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 17,01 միլիարդ դոլար տրամադրելու stand-by երկամյա համաձայնագրին:



























