Մանչեսթերում ամուսինը սպանել է երեք երեխաների մորն այն պատճառով, որ նա «չափազանց շատ էր տրվում արեւմուտքի ազդեցությանը» եւ «անկախ էր պահում իրեն»:

Հիշյալ հայտարարությունը հնչել է անցած տարի հունիս ամսից անհետացած 25-ամյա Ռանիա Ալայեդի սպանության գործով դատաքննության ժամանակ: Տուժածի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել:

Դատախազի խոսքով, Ռանիան 35-ամյա ամուսնուց` Ահմեդ Ալ-Հատիպից մշտապես վախի մեջ էր ապրում: Վերջինս նրանից բացարձակ ենթակայություն էր պահանջում եւ հաճախ սեռական բռնությունների ենթարկում:

Սիրիական արմատներ ունեցող Ահմեդ Ալ-Հատիպի ընտանիքն իրեն ստորացված է համարել այն բանից հետո, երբ Ռանիան օգնության խնդրանքով ոստիկանությանն է դիմել, քաղաքացիների աջակցության ծառայությանը, եւ վերջապես, փաստաբանին: Նրանք ուզում էին, որ կինն ու երեխաները ընտանիքին պատկանեն:

«Այդ մարդկանց թվում էր, թե Ռանիան սկսել է անկախ կյանք վարել: Ուստի որոշում էր կայացվել, որ կամ նա կենթարկվի ընտանիքի պահանջներին, կամ հարկավոր կլինի սպանել նրան»,- հայտարարել է դատախազը:

Մեղադրող կողմի համոզմամբ, քոլեջ ընդունվելուց հետո Ռանիան ամուսնու դիտարկմամբ սկսել է «չափից ավելի արեւմտյան վարք» դրսեւորել եւ ընկերություն հաստատել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ:

«Ահմեդ Ալ-Հատիպի համար դա արդեն չափազանց էր»,- BBC-ի ռուսական ծառայության վկայակոչմամբ, նշել է դատախազը: