Նիդերլանդների ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել «Գրինփիս» Rainbow Warrior III նավի կապիտանին եւ ողջ անձնակազմին` ռուսական «Միխայիլ Ուլյանով» լցանավի` Ռոտտերդամի նավահանգիստ մուտքն արգելափակելու փորձի համար: Այս մասին տեղեկություն է հաղորդվում ոստիկանության` Twitter ցանցի բլոգում:
«Գրինփիսի» անձնակազմը պնդում է, թե լցանավը Արկտիկայից նավթի առաջին չափաքանակն է տեղափոխում: Ավելի վաղ ափային պաշտպանությունը լցանավին 50 մետրից ավել չմոտենալու պահանջ էր ներկայացրել Rainbow Warrior III-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք` 2013թ. սեպտեմբեր ամսին ռուս սահմանապահների կողմից կալանքի տակ էին վերցվել «Արկտիկ Սանրայզի» անձնակազմի 30 անդամները, որոնք փորձում էին Բարենցի ծովում գտնվող «Պրիռազլոմնայա» հենակետում նավթարդյունահանման դեմ բողոքի ակցի կազմակերպել: Ավելի ուշ նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել:



























