Բելառուսն ու Պետերբուրգը հայկական կողմին խնդրում են որակյալ աշխատողների ուղարկել: Այս մասին մայիսի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ նման խնդրանքով իրեն դիմել են Բելառուսի ու Սանկտ Պետերբուրգի ձեռնարկությունները, որտեղ նա եղել է վերջերս:

 «Երկու տեղում էլ գործազրկություն գրեթե չկա. կադրերի պակաս է զգացվում, այդ պատճառով մեզ հարցրին՝ կարող ենք արդյոք մարդիկ ապահովել:  Այդ պատճառով մենք խնդրիր ունենք նախապատրաստել անհրաժեշտ կադրեր: Առավել եւս, որ նրանց աշխատանքային լավ պայմաններ են առաջարկվում՝ տեղ հանրակացարանում եւ մինչեւ հազար դոլար աշխատավարձ», - նշել է Մակարյանը:  Պահանջված են մետաղամշակման, կահույքագործական եւ մի շարք այլ ոլորտների մասնագետներ:

Ցավոք, հավելել է նա, Հայաստանում, ի տարբերություն արեւմտյան երկրների, բիզնեսը աշխատուժ չի պատվիրում, այլ միայն օգտագործում է այն:

«Արտասահանում պայմանները, թե որքան կադրեր են անհրաժեշտ, թելադրում է բիզնեսը: Այդ պատճառով աշխատաշուկան այնտեղ  հեշտ  կանխատեսելի է: Իսկ մեր պատասխանատու պետմարմիններին  դա անել չի հաջողվում», - նշել է  Մակարյանը:

Նշենք, Բելառուսի ԱՎԾ-ի տվյալով՝ առաջին եռամսյակի վերջում երկրում գործազրկությունն ընդամենը  0,5% է կազմել: