Ամերիկյան Ֆլորիդա նահանգում բանտի շենքի փլուզման հետեւանքով ավելի քան 100 բանտարկյալներ են տուժել:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Էսկամբիայի շրջանում: Այդ պահին շենքում գտնվել է մոտ 600 բանտարկյալ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Բանտարկլայների մի մասի հնարավոր փախուստի մասին տեղեկություններ եւս չկան:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ բանտարկյալները, որոնք չեն տուժել, տեղափոխվել են ժամանակավոր պահման այլ հաստատություններ: Արտակարգ պատահարի պատճառը, հնարավոր է, գազի պայթյունն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով CNN-ը:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: