Նախօրեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի երեք քաղաքացիներ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շմոլ գազից թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 1963 թ. ծնված Բիթա Մ.-ն, 1987 թ. ծնված Արաշ Դ.-ն եւ վերջինիս եղբայրը` 1991 թ. ծնված Աշքան Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը` վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




























