Ադրբեջանի իշխանությունները արգելել են մուտքը երկիր մի ֆրանսիական լրագրողի համար, ով մտադիր էր Լեյլա Յունուսի մասին ռեպորտաժ հեղինակել:

Ինչպես «Թուրան» գործակալությանն ինքը` իրավապաշտպան Լեյլա Յունուսն է հաղորդել, ֆրանսիական I-TeLe հեռուստաալիքի Մոսկվայի բյուրոյի լրագրող Իրինա Վոլոշինան այսօր արտաքսվել է Բաքվից: Նա Մոսկվայի չվերթով առավոտյան ժամը 5-ին Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել` հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու նպատակով: Սակայն լրագրողը նույնիսկ սահմանային անցակետին հասնել չի հասցրել. իրավապահները լրագրողին, առանց պատճառաբանման, ինքնաթիռ են ուղեկցել եւ առավոտյան ժամը 10-ի չվերթով Մոսկվա վերադարձրել: