Իրանը լուծել է Չինաստանի ազգային նավթագազային ընկերության հետ պայմանագիրը, որի արժեքը գնահատվում էր 2,5 մլրդ: Պատճառը պայմանագրային պարտավորությունների կատարման ուշացումներն են:

Ըստ նախապես ձեռքբերված համաձայնության՝ չինական ընկերությունը Հյուսիսային Ազադեգանում պետք է փորեր 185 նավթահոր: Սակայն, ըստ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության կառավարիչ Ռոքնեդին Ջավադիի, չինական ընկերությունը պայմանը ժամանակին չի կատարել,  այդ պատճառով էլ նրան ծանուցում է ուղարկվել պայմանագիրը դադարեցնելու մասին, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով IRNA-ն:

Իրանի ազգային ընկերությունը Չինաստանի ազգային նավթագազային ընկերության հետ Հյուսիսային Ազադեգանում հանքահորերի մշակման մասին պայմանագիր էր ստորագրել 2009 թ.: Նախատեսվում էր, որ այնտեղ արդյունահանվելու է օրական 10 հազար տոննա նավթ:

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանափակումների պատճառով Իրանը զբաղվում է  հիմնականում ասիական երկրներին նավթ մատակարարելով, ընդ որում՝ տարածաշրջանում  նրա նավթի հիմնական սպառողը Չինաստանն է: