Օդեսայի տարածքային ընտրական հանձնաժողովը Ինտերնետ-կուսակցության ներկայացուցիչ Դարտ Նիկոլայեւիչ Վեյդերին գրանցել է որպես քաղաքապետի թեկնածու, հայտնում է newia.info-ն:

Ուկրաինայի ինտերնետ-կուսակցությունը ստեղծել է Օդեսայից Դմիտրի Գոլուբեւը: Կուսակցության նպատակն է երկրում ստեղծել էլեկտրոնային կառավարություն եւ էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդնել:

Նախօրեին Կիեւի քաղաքային տարածքային ընտրական հանձնաժողովը  «Ուկրաինայի ինտերնետ-կուսակցության» առաջնորդի տեղակալ Դարտ Վիկտորովիչ Վեյդերին գրանցել էր որպես Կիեւի քաղաքապետի թեկնածու, այս մասին պարզաբանել է հանձնաժողովի անդամ Անաստասիա Զերնովան: 

Ավելի վաղ Վեյդերը փորձել էր  թեկնածությունը առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, սակայն ԿԸՀ-ն մերժել էր: Ի պատասխան նա դատի էր տվել ԿԸՀ-ին: