Ղազախստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկի խումբը համագործակցության շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն հանրապետությանը 2,5 մլրդ դոլարի վարկ կտրամադրվի՝ տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով:
Համագործակցությունը կիրականացվի ֆինանսական սեկտորի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, գործարար մթնոլորտի կատարելագործման, ինովացիաների խթանման, ներդրումների ներգրավման, պետական եւ մասնավոր սեկտորների միջեւ գործընկերության զարգացման, պրոֆտեխնիկական կրթության համակարգի արդիականացման, տարածաշրջանների կայուն բնապահպանական զարգացման ոլորտներում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի տվյալներով՝ ՀԲ-ի ներդրումային պորտֆելը ներառում է տասը ներդրումային նախագիծ՝ 3,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, որոնցից արդեն իրացվել է 1,5 մլր դոլարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























