Կանադան HMCS Regina ռազամանավ է ուղարկում Սեւ ծով, որը միանալու է ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված: Այսկերպ Օտավան ցանկանում է օժանդակել իր եվրոպացի դաշնակիցներին, որոնք վախենում են Ռուսաստանի ագրեսիայից, հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, հայտնում է The Globe and Mail-ը:
Մամուլի տվյալով՝ Կանադայի «ավանդը» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում HMCS Regina ռազամանավից բացի ներառում է թվով վեց CF-18 կործանիչ, մեկ բեռնատար օդանավ, երկու Airbus օդանավ եւ շուրջ 250 զինվոր, որոնք այժմ Ռումինիայում են:




























