Հունաստանի մյարքաղաք Աթենքում եւ Սալոնիկում գործազրկության եւ միջազգային վարկատուների պահանջով կառավարության կողմից վարվող խիստ տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բազմահազարանոց ցույցեր ու երթեր են կայացել այսօր՝ մայիսի 1-ին: Ակցիաները  կազմակերպել են երկրի խոշորագույն արհմիությունները:

«Հարստությունը ստեղծում են աշխատավորները, ոչ թե կապիտալիստները»,-վարկարկել են ցուցարարները Աթենքում: «Վարկատուներ, հետ վերցրեք ձեր հռչակագրերը եւ չքվեք մեր երկրցի: Դադարեցրեք աշխատանքից ազատումները, աշխատավարձերի կրճատումները: Մենք կողմ ենք սոցիալական պետությանը»,-վարկարկել են նրանք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արհմիությունների գլխավոր կարգախոսը եղել է հետեւյալը. «Այլեւս երբեք մայիսի 1-ը չնշել գործազրկության պայմաններում»: Երկրում գործազրկությունը հասնում է 26,7 տոկոսի, իսկ երիտասարդության շրջանում այդ ցուցանիշը հասել է 60 տոկոսի: