Ճապոնիայում  պաշտոնյաները հինգշաբթի օրվանից  կարճաթեւ վերնաշապիկներով, առանց կոստյումի եւ փողկապի աշխատանքի ներկայանալու հնարավորություն են ստացել: Հագուստի ազատ ոճի ներդրրման  «cool biz» համազգային քարոզչական ակցիան երկրում անցկացվում է արդեն տասներորդ անգամ:

Այն սկսվել էր 2005թ.-ից եւ նպատակ ունի պայքարել «ջերմոցային էֆեկտի դեմ»՝ հագուստի առավել թեթեւ տեսակի հաշվին:

Սագա Պրեֆեկտուրայի իշխանությունները թույլատրել են մայիսի  1-ից աշխատանքի գալ բոկոտիկներով, գունավոր վերնաշապիկներով, անգամ ծնկներից ներքեւ հասնող կարճ տաբատներով:

Ճապոնական ընկերություններն ու պետհաստատությունները գրասենյակային աշխատողի խիստ «դրես կոդ» են պահում: Ուշադրություն գրավող կամ անլուրջ  հագուստով աշխատանքի ներկայանալը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Սա վերաբերում է նաեւ սանրվածքին, մազերի գույնին կամ բեղ-մորուս պահելուն:

Սովորաբար ոչ ստանդարտ արտաքինով ճապոնացիները ստեղծագործական մասնագիտության տեր են կամ այնքան բարձր դիրք ունեն, որ կարող են նման կամայականություն թույլ տալ: