Երեխաները 9 ամսական հասակից սկսում են ճանաչել նկարներում պատկերված իրական առարկաները: 7 ամսական 30 երեխաների շրջանում իրականացված շուրջ 20 շաբաթ տեւողությամբ ուսումնասիրություններից հետո նման եզրահանգման են եկել բրիտանացի հետազոտողները:

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ երեխաները սկսում են ճանաչել նկարներում պատկերված առարկաները եւ դրանք իրական առարկաների հետ ասոցացնել միայն ինը ամիսը բոլորելուց հետո, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Գիտնականները դա բոլոր առողջ երեխաների համար ուղեղի եւ մտածողության զարգացման ընդհանուր գործառույթներով են բացատրում: