Ռուսամետ ցուցարարները գրոհով վերցրել են Դոնեցկի դատախազության շենքը, հայտնում է «ՕստրոոՎ»-ը:

Այժմ նրանք շենքի վրա իրենց դրոշն են հաստատում: «Դատախազությունում ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության շուրջ հազար ցուցարարներ կան»,- ասված է հաղորդագրությունում:

Զավթիչներից շատերը սաղավարտներով ու վահաններով են, որոնք խլել են Ազգային գվարդիայի մարտիկներից:

Դատախազությունից ոչ այնքան հեռվում ԲՄՊ էր կայանած՝ ավտոմատավորներով: Ամբոխը դրան էր մոտեցել  «ֆաշիստներ» գոչելով եւ ԲՄՊ-ին ստիպել հեռանալ:  Գրոհի ընթացքում մոտ տասը մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ Ազգային գվարդիայի մարտիկները հեռանում են դատախազության շենքի մոտից, նրանց հասցեին վիրավորանքներ են բացականչում եւ հարվածներ տեղում, հիմնականում՝ կանայք: Շտապօգնությունը օգնություն է ցույց տալիս տուժածներին: