Մայիսի 1-ին «ազգային պաշտպանության գնդի» ամբողջական մոբիլիզացիա է հայտարարել «Դնեպրապետրովսկի մարզի ազգային պաշտպանության շտաբը»:
«Աջ հատված» կազմակերպության կայքում տեղեկայված տեղեկատվության համաձայն, մոբիլիզացիան սկսվել է մայիսի 1-ին, ժամը 15:00-ին:
Բոլոր կողմնակիցներին հրամայված է «կապի մեջ մտնել հարյուրապետերի հետ եւ լրիվ մարտական հանդերձանքով Ուկրաինայի ՆԳՆ Դնեպրապետրովսկի քաղաքային վարչություն ներկայանալ:
«ՆԳՆ-ում խոստացել են զինել աշխարհազորայիններին եւ համապատասխան տեխնիկա տրամադրել` դեպի մարզի արեւելյան սահման տեղաշարժի համար»,- հաղորդում է «Աջ հատվածի» կայքը:




























