Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացել, որ «Սեւան» արգելոցում՝ Սեւանա լճի ափամերձ հատվածում, քաղաքացու նավակն ուժեղ քամուց արգելափակվել է եղեգների մեջ եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 3 ջրափրկարար:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սեւան-Գավառ հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում՝ «Ծովազարդ» արգելոցում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շեվչենկո փողոցի թիվ 9 տան բնակիչ Ս. Հ.-ն ռետինե նավակով արգելափակվել է եղեգների մեջ:

Ջրափրկարարներն արգելափակումից անվտանգ դուրս են բերել Ս.Հ.-ին: