Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել  պետության պաշտպանունակության բարձրացման միջոցների մասին, որը վերականգնում է ժամեկտային զինծառայությունը, հաղորդում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմը»:

Հրամանում նշվում է, որ Ուկրաինայի արեւելքում ու հարավում շարունակվում է հասարակական-քաղաքական իրավիճակի սրումը, կան չընդհատվող ագրեսիայի մասին վկայող փաստեր,ակտիվանում են ապօրինի զինված ռուսամետ խմբավորումների գործողությունները, պետական իշխանության մարմինների շենքերի, զինվորական վարչության մարմիների, Լուգանսկի եւ Դոնեցկի միջեւ ճանապարհային հաղորդակցության գրավումն ու արգելափակումը: Սա սպառնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ՌԴ կողմի Ուկրաինայի ներքին գործերի միջամտություն է հանդիսանում:

Ուկրաինայի Զինված ուժերի մարտունակության պաշտպանության, արժանի պատասխան տալու հնարավորությունների ավելացման համար Տուրչինովը հրամայել է Ուկրաինայի արական սեռի առողջ քաղաքացիների  շրջանում ժամկետային զինծառայության զորակոչ հայտարարել, որոնց 18 տարին լրացած կլինի զորակոչից առաջ, մինչեւ 25 տարեկան անձանց շրջանում , որոնք ազատված չեն ծառայությունից:

Սպայական կազմի զորակոչ է հայտարարվում նաեւ Ուկրաինայի քաղաքացիների այն շրջանում, որոնք բարձրագույն կրթություն են ստացել նվազագույնը բակալավրի աստիճանով, ռազմական նախապատրաստության լիարժեք կուրս են անցել, ունեն թիկունքի սպայի համապատասխան զինվորական կոչում: Հրամանը գործի է դրվել մայիսի 1-ից: