Աֆրիկյան երկրներից ավելի քան 800 ներգաղթյալներ մայիսի 1-ին գրոհել են Հյուսիսային Աֆրիկայի ափերի մոտ գտնվող իսպանական Մելիլյա քաղաքի սահմանային պարիսպները: Քաղաքի տարածք ներխուժել հաջողվել է 140 փախստականի: Եւս 150-ին վերադարձրել են հարեւան Մարոկկոյի տարածք: Այդ մասին հաղորդել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի վարչությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անլեգալ ներգաղթյալների հետ բախումներում տուժել է քաղաքացիական գվարդիայի երեք իսպանացի ծառայող: Բժշկական օգնություն են ցուցաբերել հինգ աֆրիկացու:Մելիլյայի տարածք 140 անձի ներխուժումն ավելի է բարդացրել փախստականների ժամանակավոր կացարանում տիրող իրավիճակը, որտեղ արդեն 1900 ձերբակալված է գտնվում:Անցյալ շաբաթ իսպանական կառավարությունը որոշում է ընդունել հավելյալ միջոցներ տրամադրել Մարոկոյի հետ իսպանական Սեուտա եւ Մելիլյա քաղաքների սահմանների ամրապնդման համար, ինչպես նաեւ ըստ մարոկկոյական կողմի հետ համաձայնության սկսել է փախստականներին հետ ուղարկել անմիջապես ձերբակալությունից հետո, ինչը հարուցել է ձախ քաղաքական ուժերի եւ իրավապաշտպան կազմակերպութունների բողոքները: