Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը, ով այժմ իսրայելական հիվանդանոցում է գտնվում, ուշքի է եկել: Այդ մասին հաղորդել է Խարկովի քաղաքային խորհրդի կապի եւ տեղեկատվության բաժնի տնօրեն Յուրի Սիդորենկոն, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին քաղաքապետ Գենադի Կերնեսը մարզական վազքի ընթացքում հրազենային վնասվածք էր ստացել (փափմուշտը վնասել էր թոքերն ու լյարդը): Անվտանգության աշխատակիցները նրան հիվանդանոց էին հասցրել, որտեղ վիրահատության էին ենթարկել:

Ավելի ուշ նրան տեղափոխել էին Իսրայել:

Խարկովի մարզային դատախազությունը Գենադի Կերնեսի սպանության փորձի փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում Ուկրաինայի ՔՕ 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 115-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն (դիտավորյալ սպանության փորձ):