Լեհաստանի Պոմորյե մարզում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որում ութ անձ է գտնվել, այդ թվում նաեւ երկու երեխա:

«Ուղղաթիռում ութ անձ է գտնվել, այդ թվում նաեւ երկու երեխա: Երեթ մեծահասակի ծանր վնասվածքներով մոտակա հիվանդանոց են տեղափոխել»,- հաղորդել է Հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Պավել Ֆրոնտչակը:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Պոմորյեի Չիստա բնակավայրում, ուղղաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ տեղում Հրշեջ ծառայության ութ ստորաբաժանում է գտնվել, ոստիկաններ ու բժիշկներ:

Դեպքի վայրի մոտակայքում մայիսմեկյան խնջույք է տեղի ունենում՝ նվիրված Աշխատանքի օրվան: