Հանրապետական սենատոր Բոբ Քորքերը (Թենեսի նահանգ) իր պաշտոնական կայքում օրինագիծ է հրապարակել, որը վերնագրել է «Ռուսաստանում ագրեսիայի զսպման մասին»:

Փաստաթղթի նախաբանում նա նշում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները ուկրաինական հարցում Ռուսաստանի դիրքորոշման հանդեպ «ռեակտիվ» բնույթ էին կրում, նա առաջարկում է ավելի արմատական քայլերի անցնել՝ ակտիվացնել ՆԱՏՕ-ի ուժերը Եվրոպայում եւ պաշտպանել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող ամերիկացի գործընկերներին Եվրոպայում ու Եվրասիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավորապես, Քորքերը նշում է, որ անհրաժեշտ է դիտարկել ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային 100 մլն դոլարի չափով ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցներն ու հակատանկային զենքերը:

Սենատորն առաջարկում է էականորեն ավելացնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի լեհական, էստոնական, լիտվական ու լատվիական զինված ուժերի կողմից ռազմական աջակցությունը, ինչպես նաեւ պահանջել նախագահից Եվրոպայում ՀՕՊ զարգացման ծրագրերի իրականացման արագացում: