Malaysia Airlines-ի MH370 չվերթն իրականացնող կորած օդանավի որոնումները կարող են տեւել մեկ տարի, Կուալա Լումպուրի մամուլի ասուլիսում հայտարարել է որոնողական գործաղությունների համակարգող, ավիացիայի մարշալ Անգուս Հյուսթոնը։

«Որոնումները հավանաբար կտեւեն ութ ամիս, հնարավոր է 8-12 ամիս՝ վատ եղանակի կամ այլ խնդիրների դեպքում: Սակայն, անկասկած, մենք մեր պարտքն ենք համարում գտնել MH370-ը...», - ասել է նա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արդեն ութ շաբաթ անհետացած օդանավի ոչ մի բեկոր դեռ չի հայտնաբերվել:

239 ուղեւորներով Boeing-ը անհետացել էր Կուալա Լումպուրից թռչելուց հետո։

Ավելի վաղ Անգուս Հյուսթոնը հայտնել էր, որ Malaysia Airlines-ի կորած օդանավի որոնումը «պատմության մեջ ամենաբարդն է»։