Լրացել է հայտնի պատմաբան, բանահյուսագետ եւ ծագումով հայ գրող Սադոկ Բարոնչի ծննդյան 200-ամյակը։ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեն հայտնում է, որ անվանի գործչին նվիրված մշակութային մի շարք միջոցառումներ են նախատեսված։
«Սադոկ Բարոնչը հայկական մշակույթի անվանի գործիչներից է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը հայ եւ ուկրաինացի ժողովուրդների ընդհանուր հարստությունն է։ Նրա աշխատանքների շնորհիվ սերունդները իմանում են ոչ միայն Ուկրաինայի հայերի պատմության եւ մշակույթի, այլեւ Ուկրաինայի եւ Լեհաստանի պատմության մասին։ Այս մասին Aspekty.net-ի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի հայերի նախագահ Վիլեն Շատվորյանը։
«Հայտնի է, որ ողջ կյանքի ընթացքում Սադոկ Բարոնչը սերտ կապեր է պահպանել հայկական սփյուռքի հետ, ակտիվ մասնակցել հայկական պատմական ժառանգության պահպանությանը, զբաղվել բարեգործությամբ։ Պատմագետի աշխատանքները գիտական հատուկ հետաքրքրություն են առաջացնում հետազոտողների մոտ, դրանք հայտնի են Ուկրաինայում եւ դրա սահմաններից դուրս», – նշել է Վիլեն Շատվորյանը։




























