Խարկովի ոստիկանները մի 19-ամյա աղջկա են բերման ենթարկել, որ ռուսամետ հանրահավաքի ժամանակ այրել էր Ուկրաինայի դրոշը:

«Միջադեպը մայիսի մեկին` Խարկովի Ազատության հրապարակում է տեղի ունեցել, երբ հանրահավաքի ավարտից մի փոքր առաջ այրվել էր Ուկրաինայի պետական դրոշը»,- ասվում է երկրի ՆԳՆ հայտարարության տեքստում:

Փաստի առնչությամբ, պետական խորհրդանիշների նկատմամբ ծաղրական վերաբերմունքի համար քրեական գործ է հարուցվել: Համապատասխան հատկանիշներով հոդվածը մինչեւ 3 տարվա ազատազրկում է նախատեսում:

Խարկովի 19-ամյա բնակչուհին ներկայումս հետաքննությանը բացատրական ցուցմունքներ է տալիս:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին դաշնայնացման կողմնակիցները Խարկովի վարչակազմի շենքի մոտ պիկետ էին կազմակերպել: