Չինական Շանհայ քաղաքում գլխիվայր շրջված տուն են կառուցել. Այժմ ցանկացողները կարող են 5 դոլար վճարելով քայլել առաստաղի վրայով։
Տան ներսում եւս ամեն ինչ գլխիվայր շրջված է, այդ թվում՝ կահույքը։
«Երբ ես մտա այնտեղ, գլուխս մի փոքր պտտվեց։ Ամեն ինչ շրջված է։ Սա բավական հետաքրքիր է։ Բայց կարծում եմ՝ գլխապտույտիս իրական պատճառն այն էր, որ հատակը թեք է», - տպավորություններն է պատմել այցելուներից մեկը։
Տունը նախագծել է լեհ ճարտարապետը, այն կառուցել է լեհական ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է նոյեմբերին եւ տեւել հինգ ամիս, հայտնում է NTDT-ն։
«Ամենից ավելի ինձ ցնցեց զուգարանը։ Ըստ իս՝ շատ նորարարական էր։ Երբ ես նայեցի ներս, ինձ թվաց, թե հիմա վրաս ջուր կլցվի։ Տարօրինակ զգացողություն էր», - պատմել է մեկ այլ այցելու։
Արտասովոր տունը այցելուների համար բացվել է մեկ շաբաթ առաջ։ Այնտեղ կարող է մտնել ցանկացած այցելու՝ վճարելով 30 յուան (մոտ 5 ԱՄՆ դոլար)։











