Հայաստանում արդյունաբերրության ծավալը 2014թ. 1-ին եռամսյակում կրճատվել է 2,8%-ով՝ 2013թ. I եռամսյակի համեմատ եւ կազմել 274,3 մլրդ դրամ (663 մլն դոլար-խմբ.)։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով եւ կազմել 68,5 մլրդ դրամ։ Շինարարության ծավալը կազմել է 39,8 մլրդ դրամ՝ ավելանալով 0,7%-ով։ Առեւտրաշրջանառությունը կազմել է 449,8 մլրդ դրամ՝ ավելանալով 4,5%-ով։
Առեւտրից բացի ծառայությունների շրջանառությունը կազմել է 234,5 մլրդ (+3,5%)։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 2 մլրդ 95 մլն կՎտ/ժ, ինչը 5,5%-ով պակաս է 2013թ. I եռամսյակից։
2014թ. հունվար-մարտին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 157,3 հազ. դրամ, (մարտին՝ 158,9 հազ.), ինչը 6,6% ավելի է 2013թ. հունվար-մարտի ցուցանիշից։



























