Հայաստանում 2014թ.  առաջին եռամսյակում տուֆի արդյունահանումն ավելացել է 51%-ով եւ կազմել 3052 տոննա։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունը կտրուկ կրճատվել է (64,1%)՝ կազմելով 2 816 տոննա։ Կրճատվել է նաեւ երեսպատման սալիկների արտադրությունը (38,3%)՝ հասնելով 1 509 տոննայի, ինչպես նաեւ «եվրոպատուհանների» եւ դռների արտադրությունը (ալյումինե եւ մետաղապլաստիկ)՝ 31%՝  4 997 հատ։

Աճել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը (4,6%) ՝ 7 172 տոննա։

Երկաթմոլիբդենի արտադրությունը նվազել է 6,2%-ով՝  527 տոննա։ Նվազել է նաեւ անմշակ պղնձի արտադրությունը (15,1%)՝ 2 557 տոննա։

Միաժամանակ,  պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է  16,3%-ով՝  46 431 տոննա։