2014թ.  առաջին եռամսյակում Ուկրաինայի հետ Հայաստանի առեւտուրը   կրճատվել է 20,4%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Հաշվետու ժամանակահատվածում  երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է  41,3 մլն դոլար կամ ՀՀ արտաքին առեւտրի 3,1%-ը։

20,4%-ով էլ կրճատվել է Իրանի հետ Հայաստանի առեւտուրը՝   մինչեւ 58,2 մլն դոլար  (ՀՀ արտաքին առեւտրի 4,4%)։

Ռուսաստանի՝ տնտեսական խոշորագույն գործընկերոջ հետ առեւտուրն աճել է 2,3%-ով՝ մինչեւ 323,5 մլն դոլար (արտաքին առեւտրի 24,5%-ը)։

Բելառուսի հետ առեւտուրը կրճատվել է 38,4%-ով եւ կազմել 7,7 միլիոն (արտաքին առեւտրի 0,6%-ը): ՄՄ եւս մեկ երկրի՝ Ղազախստանի հետ, առեւտրաշրջանառությունն աճել է 57%-ով, սակայն մնում է ցածր (2,2 միլիոն դոլար):

ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 1,1% -ով եւ կազմել  378,8 միլիոն (արտաքին առեւտրի 28,6%):