Դաշնայնացման կողմնակիցները Դոնեցկի հեռուստակենտրոնի մոտ բարիկադներ են կառուցում` «ռուսական հեռուստաալիքների հեռարձակմամբ հեռուստատեսությունը պաշտպանելու համար»: Այս մասին տեղեկություն է փոխանցել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Յուրի Լիտովեցը:
«Արդեն քանի օր է` քաղաքի անալոգային հեռուստատեսությունը չորս ռուսական ալիքներ է հեռարձակում: Որպեսզի դա շարունակվի, եւ մարդիկ կարողանան ճշմարտացի տեղեկություններ ստանալ, Դոնեցկի հեռուստատեսությունը պահպանել է պետք»,- հայտարարել է Լիտովեցը:
Կիեւի ներկայիս իշխանությունների հակառակորդները հեռուստակենտրոնը վերահսկողության տակ են վերցրել ապրիլի 27-ին եւ վերականգնել ռուսական հեռուստաալիքները հեռարձակումը, որ մինչ այդ դադարեցվել էր:
Ընդհանուր առմամբ, Լիտովեցի գնահատմամբ, Դոնեցկում իրադրությունը շարունակում է հանգիստ մնալ, ոչ մի այլ վայրում բարիկադներ չեն կառուցվում: Նրա խոսքով, մարզային դատախազության շենքը եւս շարունակում է դաշնայնացման կողմնակիցների վերահսկողության տակ մնալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























