ԵՄ-ն ցանկանում է եվրոպական շուկայում գազի միասնական սակագին սահմանել
ԵՄ-ն բոլոր անդամ-երկրներում գազի միասնական սակագին սահմանելու առաջարկությամբ է հանդես եկել: Այս մասին Վարշավայում հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը:
«Մենք ողջ եվրոպական շուկայում գազի միասնական սակագին ենք ուզում տեսնել»,- հայտարարել է Էտտինգերը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո: Վերջինս համաեվրոպական էներգետիկ միության ստեղծման ջատագովներից է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Էտտինգերը նաեւ նշել է, որ եվրոպական երկրները պետք է էլեկտրա- եւ գազամատակարարման համընդհանուր ցանց ստեղծեն: Այդ գործընթացի շրջանակում պետք է հեղուկ գազի նոր պահեստարաններ ստեղծվեն եւ տարբեր երկրներից, այդ թվում` Նորվեգիայից ներմուծման հաշվին վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացիա իրականացվի:



























