Եթովպայի Օրոմիա շրջանի երեք քաղաքներում ուսանողների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում 9 մարդ է մահացել, շուրջ 70-ը վիրավորվել են, հաղորդում են Ադդիս-Աբեբայի իշխանությունները:

Ամբո քաղաքի բնակիչները, որտեղ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ամենակատաղի բախումներն են գրանցվել, պնդում են, թե անվտանգության ուժերն առնվազն 43 մարդ են սպանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքը Ադդիս-Աբեբայի վարչական ընդլայնման նախագծի ֆոնին էր ծավալվել:

Օրոմո ազգության որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ մայրաքաղաքի իշխանություններն այդ կերպ մտադիր են իրենց պատմական տարածքները շորթել:

Երկրի իշխանությունները հայտարարություն են տարածել, որտեղ համոզմունք է հայտվում, որ բողոքի ալիքը «սադրիչներն» են հրահրել` «անհիմն լուրեր» տարածելով:

Այժմ, ինչպես Ադդիս-Աբեբայից հայտնում, համալսարանները «հանգստացել են»:

Ի տարբերություն Օրոմիայի, մայրաքաղաքի բնակչության մեծ մասը էթնիկ ամհարաներն են կազմում, որոնց լեզուն պետականն է: