Ռուսաստանում վրդովված են Սլավյանսկում սկսված «զորքերի պատժիչ գործողություններից՝ «Աջ սեկտորի» ահաբեկիչների եւ այլ ուլրտաազգայնական կազմակերպությունների ներգրավմամբ»: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ բանակի օգտագործումը սեփական ժողովրդի դեմ հանցագործություն է եւ Ոըկրաինան տանում է աղետի»,-համարում են ՌԴ ԱԳՆ-ում:

Բացի այդ, գերատեսչությունում ընդգծել են, որ «ներկայումս վերջնականապես ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի այսպես կոչված կառավարության հայտարարությունները՝ խորը ճգնաժամից երկիրը դուրս բերելուն ուղղված համազգային երկխոսություն սկսելու մասին, պարզապես կեղծավորություն են»:

Ռուսաստանը Կիեւին մեղադրել է Ժնեւում ապրիլի 17-ին ձեռք բերված համաձայնությունները խախտելու մեջ:
Հայտարարությունում Ռուսաստանի ԱԳՆ-ն Արեւմուտքից պահանջում է «հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ ավերիչ քաղաքականությունից», իսկ Կիեւի իշխանություններից՝ «անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը եւ ցանկացած բռնություն սեփական ժողովրդի նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել լրագրողների գործունեության ամբողջական ազատություն»: