«Հանուն միասնական Ուկրաինայի» երթի սկզբում, որին մասնակցում են Մայդանի, «Աջ սեկտորի», «Ինքնապաշտպանության» ակտիվիստները, Խարկովի եւ Օդեսայի ֆուտբոլային ֆանատները, բախում է տեղի ունեցել ռուսամետ ակտիվիստների հետ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Հավաքական հրապարակի շրջանում պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվում, երկու կողմերն էլ միմյանց վրա քարեր ու մայթերից պոկված կտորներ են նետում: Նրանց փորձում են բաժանել ոստիկանները: Տեղի «Դումսկայա» պարբերականին թղթակիցը ասֆալտի վրա արյուն է տեսել, տուժածների թիվը դեռեւս անհայտ է:











