Ուկրաինայի Օդեսա քաղաքում Մայդանի ակտիվիստների եւ ռուսամետ ուժերի ակտիվիստների միջեւ բախումների հետեւանքով ակտիվիստ է զոհվել, որը Ուկրաինայի միասնականության կողմնակից էր:

Չճշտված տեղեկատվության համաձայն՝ նրան գնդակահարել են, հաղորդում է LB.ua-ն: 

Ականատեսները հայտնում են երեք զոհի մասին, բայց այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:

Օդեսայի կենտրոնում շարունակվում են բախումները «Հանուն միասնական Ուկրաինայի» երթի մասնակիցների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ: Նրանց փորձում է բաժանել ոստիկանությունը: