Հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը, որոնք ներառվել են The World’s 50 Best Restaurants ամենամյա մրցանակաբաշխությունում:

Լոնդոնում տեղի է ունեցել The World’s 50 Best Restaurants 2014 մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը, որը թվով 12-րդն է: Մրցանակաբաշխությունը կազմակերպում է անգլիական The Restaurant Magazine ամսագիրը:

Գլխավոր իրադարձությունը համաշխարհային ռեստորանային ինդուստրիայում ամփոփում է նախորդ տարվա արդյունքները: Այս ցանկում բարձր հորիզոնականներ զբաղեցնող ռեստորանները ավտոմատ կերպով իրենց վրա են բեւեռում գեղեցիկ ու համեղ ուտելու սիրահար զբոսաշրջիկների ուշադրությունը:

The World’s 50 Best Restaurants-ի վարկածով Եվրոպայի լավագույն ռեստորանների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.

1 Noma – Կոպենհագեն, Դանիա

2 El Celler de Can Roca - Ժիրոնա, Իսպանիա

3 Osteria Francescana – Մոդենա, Իտալիա

4 Dinner by Heston Blumenthal – Լոնդոն, Մեծ Բրիտանիա

5 Mugaritz – Սան Սեբաստիան, Իսպանիա

The World’s 50 Best Restaurants-ը միայն աշխարհի լավագույն ռեստորանների ցանկ չէ: Առաջին 50-ից մեկը դառնալու համար պետք է ռեստորանը հեղինակային ոճ ունենա եւ մշտապես ինովացիոն մոտեցում ցուցաբերի աշխատանքի նկատմամբ, հաղորդում է nakonu-ն: