Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է փոխել Սուրբ Աթոռի մտածողությունը ֆինանսական հոսքերի նկատմամբ: Պոնտիֆիկը հույս ունի, որ Վատիկանի տնտեսությունը թափանցիկ, արդյունավետ եւ չքավորների աջակցությանն ուղղված կլինի: Ֆրանցիսկոս Պապը ելույթ է ունեցել տնտեսական հարցերի խորհրդի առաջին նիստում, որը կազմված է եկեղեցու 15 հիերարխներից:

Ենթադրվում է, որ նոր կարգավորող մարմինը, որի ստեղծման մասին հայտարարվել է փետրվարին, կհետեւի Սուրբ Աթոռի ֆինանսների ծախսին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վատիկանի ֆինանսական ինստիտուտների հասցեին քննադատությունը սրվել է այն բանից հետո, երբ Վատիկանի նախկին հաշվապահ նունցիո Սկարանոն դատարանի առջեւ էր կանգնել անօրինական ճանապարհով 20 մլն եվրո Իտալիա մտցնելու նպատակով գործարքին առնչություն ունենալու մեղադրանքով: