Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Նատալյա Պոկլոնսկայային Ղրիմի դատախազի, իսկ Իգոր Շեւչենկոյին՝ Սեւաստոպոլի դատախազի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր: Հրամանագրի տեքստը մայիսի 2-ին տեղադրվել է Կրեմլի կայքում:
Նշենք, որ Նատալյա Պոկլոնսկայան 2002թ.-ից աշխատել է Ուկրաինայի դատախազության մարմիններում: Այս տարվա մարտի 11-ին նրան հանրապետության կառավարության որոշմամբ նշանակեցին Ղրիմի դատախազ: Նույն ամսում նա հայտնի դարձավ ինտերնետ-օգտատերերի շրջանում, երբ ցանցում հայտնվեց Ղրիմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի տեսագրությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Նատալյա Պոկլոնսկայայի հանդեպ հետախուզում է հայտարարել: Նրան կասկածում են հանցագործության կատարման մեջ՝ նախատեսված ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով(գործողություններ, որոնք իրականացվել են սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության զավթման նպատակով): Ավելի վաղ հաղորդում էին, որ Կիեւի Շեւչենկոյի մարզի դատարանը որոշում է կայացրել Նատալյա Պոկլոնսկայայի ձերբակալության վերաբերյալ:




























