Նյու-Յորքի մետրոյում՝ Քունիսի շրջանում, գնացքը դուրս է եկել ռելսերից, տուժել է 20 հոգի: Նրանցից 4-ը ծանր վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «USA Today»-ը, հրշեջները եւ շտապօգնության ծառայությունը ուղեւորներին փոխարինման աստիճաններով փողոց են դուրս բերել:
Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: 2 ժամից էլ քիչ ժամանակի ընթացքում ուղեւորներին տարհանել են: Էլեկտրականության արտակարգ անջատման պատճառով կանգնացվել է հարեւան գնացքների շարժումը:
«Նյու-յորքյան մետրոյում վթարները բավական հազվադեպ են. վերջին խոշոր վթարը տեղի էր ունեցել 1991թ.-ի օգոստոսին, երբ 5 հոգի էր զոհվել, ավելի քան 200-ը վնասվածքներ էին ստացել»,- նշում է աղբյուրը:




























