Օդեսայում Արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետեւանքով 38 հոգի մարդ է զոհվել:

Այդ մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները:

«Նրանցից 30-ը թունավորվել է ածխածնային գազից, 8-ը դուրս է նետվել պատուհանից՝ փորձվելով փրկվել հրդեհից»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Բժիշկների օգնության է դիմել 50 մարդ, նրանցից 10-ը ոստիկաններ են: Հրդեհն արդեն հաջողվել է մարել:

Ինչպես ավել էին հաղորդում, Օդեսայում հակամարտությունը ծագել է մայիսի 2-ի ցերեկը, երվ հակամայդանցիները փորձել են խանգարել Ուկրաինայի միության երթին: Երեկոյան ավելի մոտ Օդեսայի կենտրոնում ակտիվ բախումները դադարել են , սակայն տեղափոխվել են Կուլիկովոյի  դաշտ: Այնտեղ շրջափակել են եւ հրդեհել դաշնայնացման կողմնակիցների ճամբարը: Վերջիններս թաքնվել են տեղի Արհմիությունների տանը եւ սկսել են կրակել, սակայն շենքում հրդեհ է բռնկվել: Ոստիկանության տվյալներով՝ 21:00-ի դրությամբ 4 մարդ զոհվել է, եւս 15-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: