Կալիֆորնիայի դատարանը հարավկորեական  Samsung-ին պարտավորեցրել է 119,6 մլն դոլար վճարիել պատենտների իրավունքները խախտելու համար, հայտնում է Agence France-Presse-ը։

Խոսքը Apple-ի հինգ պատենտների խախտման եւ դրանք Samsung-ի նոր սարքերում, այդ թվում՝  Galaxy շարքի սմարթֆոններում եւ պլանշետներում կիրառելու մասին է, փոխանցում է Gazeta.ru-ն։

Իր հերթին ամերիկյան ընկերությունը մրցակցին 158,4 հազ. դոլար կվճարի։ Հայցի համաձայն՝  Apple-ը Samsung-ից մոտ 2 մլրդ դոլար էր պահանջում։