Բրազիլիայում Սանտա-Կրուզ -Պրանա ֆուտբոլային հանդիպման ընթացքում սկսված բախումների ընթացքում երկրորդ խաղակեսի ավարտից հետո ֆուտբոլի տեղացի երկրպագուին սպանել են տրիբունաներից նետված զուգարանակոնքով, հայտնում է  Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին։

Նշվում է, որ զոհվածը Սանտա-Կրուզի երկրպագուն էր։ Դեպքից հետո զոհի ծանոթները փախել են անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, փոխանցում է Gazeta.ru-ն։

2014թ. հունիս-հուլիսին Բրազիլիայում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։