Ուրուգվայում մարիխուանան դեղատներում կվաճառվի գրամը 20-22 պեսոյով (85-95 ցենտ), հայտնել է նախագահի ներկայացուցիչ Դիեգո Կանեպան՝ մեկնաբանելով կանեփի արտադրման ու վաճառքի օրինականացման մասին օրենքը։ Նա ընդգծել է, որ շաբաթական 10 եւ ամսական 40 գրամ մարիխուանա գնելու իրավունք կունենան Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր գրանցված են որպես «կանեփի գնորդ»։
Նրանց նույնականացումը կկատարվի մատնահետքերով։ Կանեպան նշել է, որ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին թմրանյութը կհայտնվի միայն այն դեղատներում, որոնք կունենան երկրի առողջապահության նախարարության թույլտվությունը։ Մարիխուանայի ակտիվ բաղադրիչի՝ տետրահիդրոկանաբինոլի քանակությունը չի գերազանցի 15%-ը։ Շտրիխ կոդով յուրաքանչյուր տուփի վրա նախազգուշացում կլինի թմրանյութի օգտագործման վնասի վերաբերյալ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Դեղատնից մարիխուանա ձեռք բերելու փոխարեն ցանկացողները այն կարող են աճեցնել տնային պայմաններում։ Խոսքը վեց բույսի կամ տարեկան 480 գրամի մասին է, բայց ոչ թե մեկ շնչի համար, այլ՝ բնակարանի։
Կա նաեւ երրորդ տարբերակը. անդամագրվել կանեփի սիրահարների ակումբին, որտեղ կզբաղվեն դրա աճեցմամբ» Ակումբի անդամների թիվը կարող է կազմել 15 - 45 մարդ։ Բույսերի առավելագույն թիվը չպետք է գերազանցի 99-ը։




























