Հնդկաստանի իշխանությունները Ասսամ նահանգ բանակային ուժեր ուղարկելու մասին որոշում են կայացրել: Սա այն նահանգն է, որտեղ 29 մահմեդական քաղաքացիներ են սպանվել, հաղորդում է Associated Press-ը:
Զանգվածային սպանությունները Բոդո ազգությունը ներկայացնող գրոհայիններն են կազմակերպել: Նրանց մահմեդականներին հարեւան Բանգլադեշից երկրի տարածք անօրինական ներթափանցման մեջ են մեղադրել, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ նահանգում պատերային ժամ է մտցվել: Տեղական օրինապահները հայտնում են, որ մահացածների թվում առնվազն 8 կին եւ 8 երեխա կա:


























