Օդեսայի ողբերգական դեպքերից հետո Ռուսաստանին կամ որեւէ այլ երկրի փաստացի չի հաջողվի Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչությանը համոզել վայր դնել զենքը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Հետայսու Ռուսաստանը փաստացի կորցրել է այդ մարդկանց վրա իր ազդեցությունը, քանի որ նրանց անհնար կլինի համոզել վայր դնել զենքը՝ կյանքին սպառնացող վտանգի ֆոնին», - ասել է նա՝ ընդգծելով, որ նման պայմաններում դա ոչ մի երկրի չի հաջողվի»։
Պեսկովն ընդգծել է, որ Օդեսայում «ողջ-ողջ այրել են անզեն մարդկանց»։
Կիեւի իշխանությունները պատասխանատու են Օդեսայում կատարված հանցագործությունների համար։ Նրանք, ովքեր Կիեւի «խունտան» որակում են որպես օրինական, նույնպես Օդեսայի հանցագործությունների պատասխանատուն են։
Պուտինն իր խոր ցավակցությունն է հայտնում Օդեսայում զոհվածներին։ Նա խիստ մտահոգված է Ուկրաինայում դեպքերի զարգացմամբ եւ համաշխարհային հանրությունում այդ առթիվ հնչող մեկնաբանությունների կապակցությամբ։




























