«Աջ հատվածի» եւ Կիեւի այսպես կոչված «մայդանի ինքնապաշտպանության» արմատականների հրահրմամբ Օդեսայում սկսված անկարգությունների արդյունքում զոհերի թիվը 46-ի է հասել: Այս մասին լրագրողներին հայտնել է Օդեսայի մարզի դատախաղ Իգոր Բորշուլյակը:
«Բախումների եւ Արհմիությունների տանը բռնկված հրդեհի արդյունքում 46 մարդ է մահացել: Ավելի քան 200 քաղաքացիներ բժշկական հաստատություններ են դիմել` օգնության խնդրանքով: Նրանցից 20-ը ոստիկանության աշխատակիցներ են: Ութ մարդ մահացել է հրդեհի ժամանակ մեծ բարձրությունից ցած նետվելու արդյունքում»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հաղորդել է դատախազը:
Ավելի վաղ ՆԳՆ Օդեսայի մարզային վարչությունից տեղեկացրել էին, որ Կուլիկովյան դաշտում բախումների եւ Արհմիությունների տան հրդեհման առնչությամբ բերման ենթարկվածների թիվը 160-ի է հասել: Հաղորդում է նաեւ, որ վարչության ղեկավարի պաշտոնից հեռացված Պյոտր Լուցյուկի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:
Մայիսի 2-ի իրադարձությունների արդյունքում բժշկական օգնության դիմած քաղաքացիների ճշգրիտ թիվը ներկայիս դրությամբ 214 է: 88 հոսպիտալացվածներից 27-ի մոտ ծանր վնասվածքներ կան, հայտնում են Օդեսայի քաղաքապետարանից:




























