Մայիսի 2-ի խռովությունների hետեւանքով իրավապահները եւս 30 մարդու են ձերբակալել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը։

Գերատեսչությունում հայտարարում են, որ քրեական գործեր են հարուցվել  «Զանգվածային անկարգություններ» եւ «Իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ սպառնալիք կամ բռնություն» հոդվածներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայի խռովությունների արդյունքում ձերբակալվել է 130 մարդ:

Մայիսի 2-ի իրադարձությունների հետեւանքով Օդեսայում զոհվել է 42 մարդ: