Կահիրեի դատարանը կայացրել է անցյալ ամռանը պաշտոնանկ արված նախագահ  Մուհամեդ Մուրսիի դատավճիռը՝ 10 տարվա ազատազրկում, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Նրանց տվյալով՝ եւս երկու մարդ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լրատվամիջոցները հիշեցնում են, որ զինվորականների կողմից իշխանության եկած կառավարությունը նախորդ տարվա հուլիսից Մուրսիի հազարավոր կողմնակիցների է ձերբակալել։

Նախորդ շաբաթ առաջին ատյանի դատարանը մահվան էր դատապարտել 683 մարդու, այդ թվում՝ Մուրսիին աջակցող «Մահմեդական եղբայրներ»  կոււսակցության առաջնորդ Մուհամեդ Բադիին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Մուրսիին պաշտոնանկ էին արել զինվորականները: Շարունակվող խռովությունների հետեւանքով Եգիպտոսում զոհվել էին հարյուրավոր մարդիկ, հազարավորները վիրավորվել էին: Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո՝ 2012 թ. կասեցվել էր սահմանադրությունը, երկրում իշխանությունն անցել էր ժամանակավոր կառավարությանը՝ նախկին փոխվարչապետ Հազեմ Բեբլավիի գլխավորությամբ: Երկրի նախագահ էր նշանակվել երկրի Սահմանադրական գերագույն դատարանի պետի տեղակալ Ադլի Մանսուրը:

Դեկտեմբերի վերջին Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրները» ահաբեկչական կազմակերպություն էր հայտարարել:  Շարժման անդամներին արգելված է զբաղվել ցանկացած տեսակի հավաքներով՝ ներառյալ ցույցերը: